Ոչ՛ ծխախոտին

Նոյեմբերի 13-ին Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցի 9Ա դասարանի աշակերտները քիմիայի ուսուցչուհի Գ. Մուրադյանի ղեկավարությամբ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքը ,, Ոչ՛ ծխախոտին ,, խորագրով: Միջոցառման ընթացքում նրանք դատեցին ծխախոտին ցմահ բանտարկությամբ՝ հաշվի առնելով նրա բացսական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

Միջոցառման ընթացքում խոսվեց ծխախոտի ծագման, քիմիական բաղադրության, վնասակարության մասին: Վերջում ներկայացվեց ֆիլմ, որում ամփոփ տեսանյութի ձևով ներկայացվեց աշակերտների հետազոտական աշխատանքի ողջ ընթացքը:

Երևանի ծննդյան 2799-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում

Այսօր տոն ու ցնծություն էր Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում: Երևանի ծննդյան 2799-ամյակին նվիրված համադպրոցական մեծ միջոցառումը մարզահրապարակ էր բերել հարյուրավոր դպրոցականների:
Միջոցառումն սկսվեց ՀՀ պետական օրհներգով, որին հաջորդեցին Երևան քաղաքի և Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցի օրհներգերը: Հնչեցին մեր հնամենի, բայց չքնաղ ու գեղեցիկ Երևանը փառաբանող բանաստեղծություններ ու երգեր: Լաջվարդ երկնքում թևածող հոգեպարար երաժշտության անմար ելևէջները խինդ ու բերկրանք պարգևեցին տասնյակ պատանիների ու աղջիկների, իսկ միմյանց հաջորդող պարային ու սպորտային գեղեցիկ համարները նրանց հոգիները պարուրեցին հպարտության ու արժանապատվության մեծ զգացումով:
Միջոցառումը հայրենասիրության, հարազատ քաղաքի նկատմամբ մեծագույն սեր ու պատկառանք ձևավորելու մի յուրօրինակ դաս էր:

,,Ա,, հնչյունը

Երկրագնդի յուրաքանչյուր երեխա իրավունք ունի և պետք է երջանիկ ու խաղաղ ապրի, սովորի ու ստեղծագործի:
Երևանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցի IԱ դասարանում տոնական եռուզեռ էր: Աշակերտներն ուսանում էին <<Ա>> հնչյունը և նրա տառերը: Նրանք վարժ պատասխանում էին ուսուցչի` Լենա Կարապետյանի առաջադրած հարցերին, մեջբերում ասացվածքներ, հանելուկներ, երգում և արտասանում:
Դասն իսկական տոնի վերածվեց, երբ փուչիկները, ի լուր ողջ աշխարհի, աղավնիների հետ դեպի կապույտ երկինք բարձրացրին Ա տառը, որի վրա գրված էր բարեմաղթանք` ուղղված այսօրվա բոլոր այբբենավորներին:

Գիտելիքի և դպրության օր

Նորից սեպտեմբեր է,

Նորից ուրախ արև,

Նորից ծաղկահանդես է,

Նորից ողջու՛յն, բարև՛…

Այս գեղեցիկ սեպտեմբերյան առավոտը Երևանի թիվ 74 դպրոց էր հրավիրել աշակերտներին, ծնողներին, հյուրերին:

Հնդիսավոր արարողություն է՝ նվիրված Գիտելիքի և Դպրության օրվան: Դպրոցի տնօրենի բացման խոսքը հուզիչ էր և ազդեցիկ: Տիկին Բալբաբյանը վերաիմաստավորեց Գիտելիքի օրվա խորհուրդը և հույս հայտնեց, որ թիվ 74-ում սովորողները կդառնան Հայաստանի Հանրապետության ազնիվ ու լիարժեք քաղաքացիներ: Հնչեցին երգեր՝ նվիրված դպրոցական առօրյային, գրքին, դպրոցին: Իրենց առաջին վալսը պարեցին առաջին դասարանցիները: Տոնական զարդարանքը, դպրոցի գեղեցիկ ձևավորված բակը, մաքուր ու ճաշակով հագնված աշակերտները տոնին վայել մթնոլորտ էին ստեղծել: Նորից ու կրկին հնչեց այնքան բովանդակալից խոսքը.

Ողջու՜յն, սեպտեմբեր՛,

Ողջու՜յն, նոր ուսումնական տարի:

Պատիվ ունեմ

2017թ. հունվարի 27-ին թիվ 74 հիմնական դպրոցում վաղ առավոտից տոնական տրամադրություն էր իշխում: Բոլորի դեմքին ուրախության և հպարտության շողեր էին առկայծում:

Տոն էր դպրոցում, տոն էր յուրաքանչյուրի հոգում: Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին աշակերտները առանձնահատուկ ձևով էին պատրաստվել: Նրանք երգում էին, ասմունքում, ներկայացնում բազում պատումներ հայ զինվորի կյանքից: Ասես մի ոգեղեն կամուրջ էր ստեղծվել դպրոցականների և հայրենյաց պաշտպանների միջև:

Այս գեղեցիկ միջոցառումը հավաստեց, որ սերը հայրենիքի հանդեպ այն հզոր կռվանն է , որ պիտի ապահովի մեր ազգի ապագան:

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր:

Հեռանկար

How to draw perspective without a ruler

Draw like a pro with this simple trick.✍️?bit.ly/2kJW59T

Опубликовано 5-Minute Crafts 15 февраля 2017 г.

Ցերեկույթ՝ նվիրված Ս. Ծննդյան տոներին

Դեկտեմբերի 22-ին, հիրավի, տոն էր թիվ 74 դպրոցում: Դպրոցի VԱ դասարանցիները <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Աննա Համբարձումյանի հմուտ ղեկավարությամբ ներկայացրին մի սքանչելի ցերեկույթ՝ նվիրված Ս. Ծննդյան տոներին:
Երեխաները ներկայացրին մոգերի այցը Հերովդես արքային և մանուկ Հիսուսի մոտալուտ ծննդյան ավետիսը Մարիամին և Հովսեփին:
Սեր ու հավատ էր խնկարկում մանուկների անմեղ շուրթերից…
Միջոցառումը հավաստեց, որ հայ մանուկները դաստիարակվում են քրիստոնեական ոգով:

 

Տխուրաչյա աշնան երգիչը

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում իսկական տոն էր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արաքսյա Հակոբյանը 9-րդ դասարանի աշակերտների ջանքերով կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված 20-րդ դարի հայ մեծ քնարերգու Վահան Տերյանին:

Բեմը զարդարված էր աշնանային շքեղ գույներով, իսկ տերյանական գողտրիկ անկյունը ուղղակի աչք էր շլացնում:

Դահլիճի լույս կամարների ներքո աղոթքի նման վետվետում էին աշակերտների շուրթերից պոկվող տերյանական բյուրեղյա մրմունջները, իսկ օդում թևածող քնարական երգերի հոգեպարար ելևէջները հանդիսատեսների սրտերը պարուրում էին անրջային երազներով ու նրբին թրթիռներով:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին երեխաների մասնակցությամբ նկարահանված գեղեցիկ տեսահոլովակներ՝ նվիրված Վ. Տերյանին:

Միջոցառումը մեր առջև բացեց Վ. Տերյանի անհուն սիրո ու խոր ցավի լուսե աշխարհը, այն եկավ կրկին հավաստելու, որ մեծ քնարերգուն շարունակում է ապրել բոլորիս սրտերում, շարունակում է ապրել ոգեղեն մի կյանքով, որը երբեք չի վերջավորվում: Եվ ամեն անգամ՝ տխրության ու թախծի, ուրախության ու բերկրանքի պահերին, նա միշտ այցի է գալիս մեզ և պարուրում մեր հոգիները անուշաբույր գարնան և տխուրաչյա աշնան նուրբ ու քնքուշ ելևէջներով:

15102232_618665861627845_638555602_o 15133874_618665968294501_1646237857_o   15133741_618666348294463_1798471544_o  15133969_356929287978946_1076018018_o15127339_618666391627792_383282529_o 15126248_1187187871358133_1001866641_o 15184043_618666368294461_1349248838_o 15184093_618666168294481_2005357909_o 15152937_618666008294497_264782112_o  15127600_1187261281350792_2142882025_o 15184035_356929517978923_1092419101_o